Զավեն Զանյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց». բժիշկների զննումից հետո կարգագիրը բավարարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Զավեն Զանյանի` զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված բաց նամակում բարձրացված խնդիրների առնչությամբ ՔԿՎ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը:

Կալանավորված անձ Զ. Զանյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել հունիսի 2-ին և գտնվել կարանտինային բաժանմունքում: Վերջինս դիմում է ներկայացրել, որ շարունակում է դեռևս ձերբակալվածներին պահելու վայրում հայտարարած հացադուլը, ինչից հետո նրան տեղափոխել են հացադուլ հայտարարարած անձանց համար նախատեսված խուց: Հունիսի 7-ին Զ. Զանյանը դադարեցրել է հացադուլը և նրան կրկին օրենքով սահմանված կարգով տեղափոխել են կարանտինային նույն բաժանմունք, այլ ոչ ուրիշ խուց, ինչպես ինքն է պնդում: Հունիսի 8-ին վերջինս, ըստ կարգի, տեղաբաշխվել է կալանավորված անձանց համար նախատեսված այլ խուց:

Ինչ վերաբերում է Զ. Զանյանի առողջական վիճակին, ապա հայտնում ենք, որ բժիշկների զննությունից հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարգագիր է խնդրել Զ. Զանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, ինչն էլ բավարարվել է, և վերջինս կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս