Արդյոք բանկերը կընդառաջեն. կարկուտից տուժած գյուղացները սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են, որպեսզի հայաստանյան առեւտրային բանկերը զիջեն իրենց, քանի որ իրենց ողջ ունեցվածքը`մշակաբույսերը, մրգերը հունիսի 12-ին տեղացած ուժգին կարկուտը սրբել տարել է եւ հիմա ոչինչ չունեն վաճառելու`վարկային պարտավորությունները մարելու համար:

Մրգաստանի գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մարզպետարանից եկել են ու հանդիպել բնակիչների հետ: Սակայն ոչինչ չեն խոստացել: «Մարդկանց խնդիրը բանկերի հետ է կապված, պետք է բերքը վաճառեին, որ մարեին վարկային պարտավորութունները, դրա համար են բողոքում»,- ներկայացրեց գյուղապետը:

Ըստ գյուղապետի`նախորդ տարի էլ է Մրգաստանը կարկուտից տուժել, սակայն ոչ բանկերն են զիջել ոչ էլ`կառավարությունն է փոխհատուցել: Զրույցի ավարտին Մրգաստանի գյուղապետ Ռ. Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ այս ընթացքում միայն «Ակբա» բանկի ներկայացուցիչներն են այցելել գյուղ, մարդկանց հետ հանդիպել: Իսկ մյուս բանկերից եւ վարկային կազմակերպություններից ձայն բարբառոյ անապատի:




Լրահոս