
Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները արյունատվության ակցիային մասնակցեցին՝ դառնալով դոնոր:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արյուն հանձնեցին միաժամանակ: Ներկաները կատակեցին` նշելով, որ իշխանության և ընդդիմադիրների արյունները կարելի է խառնել: