Ես դա չեմ կարող համարել Հայաստանի հիմն. Մարտին Վարդազարյանը՝ Շառլ Ազնավուրի` հիմնը փոխելու առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը  Le Club de Richard Findykian ռադիոհաղորդան ժամանակ ասել էր, որ «Pour toi Arménie»  երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը:

«Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»,- ասել էր Ազնավուրը՝ հավելելով, որ  Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հետ:

«Այդ երգն իմ  ժամանակին ծնված երգ է, հիանալի վերաբերմունք  է, թե՛ երաժշտությամբ, թե՛ կատարմամբ, բայց դա ընդունել որպես հիմն, ես չեմ կարող: Ես այդ մտքի կողմնակիցը չեմ»,-ասաց նա:

Կոմպոզիտորն այդ երգն ընդունում է որպես հայ ժողովրդին ծանր պահին սատարող երգ. «Ես դա չեմ կարող համարել Հայաստանի հիմն, որովհետև այն իր կերպարն ունի կապված երկրաշարժի հետ: Յուրաքանչյուր հիմն ծնվում է իր ժամանակի հետ, մեր հիմնը շատ բարձր գնահատելով` չեմ կարող համաձայնել այդ մտքի հետ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս