ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը Le Club de Richard Findykian ռադիոհաղորդան ժամանակ ասել էր, որ «Pour toi Arménie» երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը:
«Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»,- ասել էր Ազնավուրը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին:
Այս մասով ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, հասկանալու համար՝ նա ինչ է մտածում այս հարցի շուրջ:
««Pour toi Arménie» երգն անճաշակ, թույլ երգ է: Ազնավուրն այդպիսի մեծություն չի Ֆրանսիայում, ինչպես Ժակ Բրելը: Նա կարողանում է իր ապրանքը լավ ծախել: Սրանք փոխանակ Արտեմի Այվազյանի հիմնը դնեն…, անգրագետ են, չեն լսել նրա գրած հիմնը»,-ասաց նա:
Նրա կարծիքով՝ ուղղակի ուզում են գումար «պոկել» Շարլ Ազնավուրից. «Էլի ուզում են հարստանալ, բայց հայրենիքը շատ ավելի բարձր բան է»:
Լիդա Եղիազարյան