Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը խոսեց հունիսի 16-ից 18-ն Արցախում կայանալիք «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին»: Ֆորումին հրավիրված են ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ խոշոր արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները:
Նա ասուլիսի ընթացքում նշեց, որ ֆորումին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստանյան 17 կուսակցության, սակայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքը մերժել է, իսկ ՀՎԿ-ն էլ չի պատասխանել:
Մանրամասները՝ տեսանյութում: