Ինչպես է 57-ամյա տղամարդը մահացած հայտնաբերվել հիվանդանոցի նկուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի: Բժշկական կենտրոնից ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ  տղամարդը հիվանդանոց էր ընդունվել դեպքի նախորդ օրը:

Մեզ հետ զրույցում հայտնեցին, որ տղամարդուն առավոտյան սենյակում չեն հայտնաբերել, սկսել են փնտրել և քանի որ հիվանդանոցը տեսահսկվում է՝ պարզել են, որ շենքից դուրս չի եկել և ժամեր անց նրան մահացած հայտնաբերել են նկուղում:

Հիվանդանոցում տեսակետ է շրջանառվում, թե տղամարդը մոլորված է եղել և այդ պատճառով է  հայտնվել նկուղում:




Լրահոս