
Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, սակայն հանրությունը շարունակում է հետաքրքրվել՝ որտե՞ղ է նա և ինչո՞վ է զբաղվում։ Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ռեփերի հետ:
«Ինձ թվում է՝ շուտով կվերադառնամ հեռուստատեսություն: Այս պահին զբաղված եմ նոր երգեր գրելով»,- ասաց նա:
Հարցին՝ ինչի հետ էր կապված իր լռությունը, պատասխանեց, որ ցանկանում էր որոշ ժամանակ հանգստանալ:
Ըստ նրա՝ հեռուստատեսությունների կողմից առաջարկներ միշտ ստացել է, պարզապես հետևողական չի եղել:
Լիդա Եղիազարյան