Ով է Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն է, որ հունիսի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանություն ու ծեծկռտուքի գործով մեկ անձ է կալանավորվել, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 258-ի (խուլիգանության) հատկանիշներով: Նշենք` մամուլում հրապարակվել էր, որ վիճաբանությունը եղել է երկու անձի միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կալանավորվածը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է:

Ի դեպ, թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդանն է։ Վարդան Եդիգարյանը Գյումրու ավագանու անդամ է, գազի գրասենյակի տեղամասի պետ է եղել, որին ազատել են աշխատանքից, իսկ ՀՀԿ-ական Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Պողոսյանի՝ «Կոբալ Անդոյի» որդին է։

Վերջիններս սկսել են թունդ վիճաբանության մեջ մտնել հենց գազի գրասենյակում, որը տեղափոխվել ու շարունակվել է թատրոնի մոտ: Նկատենք, որ «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի անունը արդեն երկրորդ անգամ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ մայիսի 12-ին գրել էինք, որ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, իր ընկերների հետ մտել է իրենց ընտանիքին պատկանող, սակայն վարձավճարով տված գազալցակայան ու ծեծի ենթարկել աշխատակիցներին: Իսկ ահա գազալցակայաններից երկուսը վարձակալությամբ վերցրել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը:




Լրահոս