
shamshyan.com-ը գրում է, որ հունիսի 14-ի երեկոյան 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:
Մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 25-ամյա Ա. Ք.-ն է:
Հիմնական վարկածները երկուսն են. կամ նշված անձն ինքնասպանություն է գործել, կամ լվացքը փռելիս վայր է ընկել: Ալիսա Ք.-ն աշխատում էր Երևանում գործող ոսկու շուկաներից մեկում: