
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է չզեկուցվող մի հարց, ըստ որի՝ կառավարության աշխատակազմին ամրակցված գույքը կտեղափոխվի արդարադատության նախարարություն: Ըստ որոշման նախագծի` կառավարության աշխատակազմից նախարարությանը կփոխանցվեն դյուրակիր համակարգիչ, տպիչ, 8 հատ գեղարվեստական աթոռ և մեկ սեղան:
Նույն որոշման մեջ նշված է, որ արդարադատության նախարարությունն էլ կառավարության աշխատակազմին գույք կփոխանցի: Այս որոշման հիմնավորման մեջ ասված է, որ գույքի տեղափոխությունը արդարադատության նախարարության եւ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով է իրականացվում: