
Ռուս մոդել, հաղորդավարուհի, 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ՖԻՖԱ-ի դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանն իր համար բացահայտելու համար:
«Շնորհակալ եմ, Միկի, որ ստիպեցիր ինձ նոր կերպ նայել սովորական երևույթներին: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում»,- նշել է գեղեցկուհին: Գրառման շարունակությունը նա արել է նաև հայերենով. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»: