ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ չես կարող դնել մի կողմ ու անտարբեր անցնել. Արաբոն` մենահամերգի և առաջիկա ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված երգիչ Արաբո Իսպիրյանը վերջերս ներկայացրեց հեռուստադիտողների դատին իր նոր «Հայաստն ջան» տեսահոլովակը,  երգչի կարծիքով  կարողացել է ժողովրդին հանձնել երգ, որը նրանց կողմից հասկանալի է: Այս մասին նա պատմել է  ArmLur.am-ի հետ զրույցում:

Արաբոն խորհուրդ է տալիս  շոուբիզնեսի ներկայացուցիչներին շարունակել լավ տեսահոլավակներ նկարահանել, նրա կարծիքով` այդպես երգ մատուցելն ավելի պրոֆեսիոնալ է:

Խոսելով իր մենհամերգի մասին, Արաբոն նշեց, որ  մենահամերգի գաղափարը հղացել է դեռևս  երկու-երեք տարի առաջ, իսկ օրը որևէ խորհուրդ իր մեջ չունի: Մենահամերգից հետո Արաբոն իր հանդիսատեսին կներկայացնի մի քանի երգեր` տեսահոլավակով և յութուբյան տարբերակով:

Ազգային–ժողովրդական երգն  Արաբոյի խոսքով  գենետիկորեն է արթնացել իր մեջ, ինչքան էլ էստրադային երգերով հանդես գա, միևնույնն է ազգայինը չի կարող բաց թողնել:

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգի ընթացքում Արաբոն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիի հենց բեմի վրա: Նրա համար երգեց «Աննման» երգը: Իսկ, թե ով է Արաբոյի ընտրյալը, բեմահարթակից չհայտարարվեց: Պարզվեց, որ Արաբոյից ամուսնության առաջարկ ընդունող աղջիկը Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս