Սվիտալսկու մեղադրանքներն ու ԿԸՀ-ի արդարացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր քննադատական ելույթով է հանդես եկել՝  խոսելով խորհրդարանական և ավագանու ընտրությունների մասին: Մասնավորապես, նրա կոչը քննադատությունից անմասն չմնաց նաև ԿԸՀ-ն:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը»  թեմայով համաժողովին ասել էր, որ իր խորհուրդն է հայերին՝ ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց դարձնել:

«Հայերի համար ի՞նչ է կարևոր՝ երեք բան՝ ԿԸՀ-ն, որը ոչ միայն արդյունավետ է, այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»,- նշեց  նա:

Ի պատասխան` Տիգրան Մուկուչյանը կոչ է արել տեսակետներում լինել ազնիվ: «Պարոն դեսպանը նշեց մի շարք խնդիրներ. ես կցանկանայի կարևորել մեկ հանգամանք՝ դա ազնվությունն է: Ազնվություն՝ անկեղծություն տեսակետներ ներկայացնելու մեջ, ոչ թե գույները խտացնել, ոչ թե փորձել տեսնել միայն վատը, փորձել տեսնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա նկատելի չէ, փորձել շեշտադրումներ անել դրանց վրա, փորձել այն պայմաններում, երբ 4000 տեխնիկական սարքավորումները քվեարկության օրվանից 10-12 օր առաջ բերվեց և այդ ամենը փորձարկվեց՝ առանց նույնիսկ նախնական փորձարկում անելու, ավելի շատ շեշտադրում անել 1-1,5 տոկոս խափանումների վրա, քան թե խոսել 99 տոկոս ձեռքբերման մասին, սա, կարծում եմ, ծայրահեղացված մոտեցումներ են»,- նշեց նա:




Լրահոս