ՖՈՏՈ. Կրծկալների այսպիսի հնարավորությունների մասին քչերը գիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրծկալը յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի պարտադիր տարր է: Այն մեզ հետ է գրեթե ամեն օր, դրանից կախված է մեր տրամադրությունն ու ինքնավստահությունը:

AdMe.ru-ն խորհուրդներ է հավաքել, թե ինչպես մեզ լավ զգանք կրծկալ կրելիս:

Որպեսզի կրծկալը չսահի

Լինում է, որ կրծկալները սահում են կամ լավ չեն պահում կուրծքը և դա նյարդայնացնում է: Կապիչներն ամրացրեք կրծկալի հետևի հատվածին և անցկացրեք կրծքի տակով: Այդպես կրծկալը չի սահի:

Իդեալական տեսքի գաղտնիքը

Այս հնարքն օգտակար է ֆոտոսեսիայի դեպքում: Կպչուն իրերը կպցնելով հորիզոնական դիրքով, կարող եք այսպիսի պատկեր ունենալ

Եթե կապիչները քերում են

Հատուկ սիլիկոնե բարձիկներ օգտագործեք, որոնք ամրանում են կապիչներին և թույլ չեն տալիս քերծել մաշկը:

Առանց կապիչների հարմար զգեստ պատրաստեք

Առանց կապիչների կրծկալ ընտրել զգեստի համար շատ բարդ է: Դրա փոխարեն կարող եք կրծկալը կարել զգեստին:

Որպեսզի բարձրացնեք կուրծքը

Եթե ցանկանում եք, որ կրծկալը ձիգ նստի, ապա կապիչներն ամրացրեք հետևում:

Եթե վերնաշապիկը կրծքի հատվածում բացվում է

Սա հայտնի խնդիր է:  Որպեսզի խուսափեք դրանից, կարող ենք այդ բացվածքին հագուստի համար նախատեսված սկոտչեր ամրացնել:

Ինչպես է հարմար պահել կրծկալները

Ամենահարմար միջոցը կրծկալները կախիչից կախելն է: Այդպես դրանք չեն կորցնի իրենց տեսքը և կլինեն ձեռքի տակ:




Լրահոս