Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու այսօր արված հայտարարությունը հետաքրքիր մեկնաբանությունների առիթ է դարձել: Ինչպես հայտնի է այսօր Սվիտալսկին ելույթ ունենալիս խորհուրդ է տվել ընտրական գործընթացների և ժողովրդավարության կատարելագործման համար մտածել ԿԸՀ առավել արժանահավատ կազմ ձրավորոլեւ մասին՝ դրանում ներգրավելով նաև քաղհասարակության ներկայացուցիչներին:
Այս հայտարարությունը, սակայն շատերի սրտով չէր: Առաջին արձագանքողներից եղավ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, թե դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որն անթույլատրելի է: Հետաքրքիր է, որ ԵՄ դրամաշնորհներ ստանալիս իշխանության ներկայացուցիչները չեն շտապում մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին:
Նկատենք նաև, որ Դավիթ Հարությունյանն ընամենը մի քանի օր առաջ էր հանդիպել Պյոտր Սվիտալսկուն և խոսել հետագա համագործակցության մասին: Իհարկե, այդ ժամանակ ոչ մի քննադատություն չի հնչել, իսկ համագործակցությունն էլ ինքնին ենթադրում է առաջին հերթին գումարային տեսքով:
Երբ Եվրոպան Հայաստանին փող է տալիս, այդտեղ ներքին գործերին անթույլատրելի միջամտություն չկա, դրանք բոլորը դառնում են ընդունելու, սակայն երբ քննադատություն է հնչում, այդ մարդն արդեն դառնում է նրանց քննադատության առարկան: