
Հունիսի 13-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մենիսկի հետ կապված խնդիրների պատճառով վիրահատության են ենթարկվել «Բանանցի» ֆուտբոլիստներ Արթուր Ավագյանն ու Արամ Լոռեցյանը:
Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է, որ ֆուտբոլիստների վերականգնման համար կպահանջվի մոտ վեց շաբաթ: Շնորհակալություն ենք հայտնում բժիշկ Հայկ Գյուլզադյանին»,- նշել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի բժիշկ Կարեն Ստեփանյանը: