ՖՈՏՈ. Որ մթերքը երբ պետք է գնել. խորհուրդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղե՞լ է ձեզ մոտ այնպես, որ գնեք որևէ միրգ կամ բանջարեղեն, իսկ այն լրիվ անհամ է կամ փչացած: Տրամադրությունը վատ է,  օրգանիզմը վիտամին չի ստացել, գումարն էլ ծախսվել է: Ամեն հարցն այն է, որ շուկաներում և խանութներում հայտնվում են ոչ սեզոնային մրգեր:

Նույնիսկ ամռանը ելակ գնելիս, մեծ դեր է խաղում ամիսը: Որպեսզի Ձեր և Ձեր մտերիմներին  ուրախացնեք օգտակար մթերքով, պետք է իմանալ, թե որ ամսին է պետք գնել այս կամ այն միրգը:

Ելակ

Եթե ցանկանում եք հյութալի ելակ գնել, ապա դա արեք  մայիսի վերջին և ողջ հունիս ամսվա ընթացքում:  Հուլիսին այն արդեն չոր կլինի:

Նարինջ

Թվում է՝  նրանք խանութներից չեն էլ անհետանում: Ամենահամեղը համարվում են Իսպանիայում աճեցված նարինջները:  Ամենավաղը սկսում է  աճել նոյեմբերին: Սեզոնը տևում է մինչ ապրիլ: Փետրվարից հուլիս հայտնվում  են նարինջներ Թուրքիայից և Եգիպտոսից,  բայց համն արդեն լավը չէ:

Խնձորներ

Ամենահամեղ խնձորների սեզոնը սկսվում է օգոստոսին և ձգվում մինչ հոկտեմբեր: Սակայն այս մրգերը կարող են երկար պահպանվել,այդ պատճառով կարող ես այն վստահաբար գնելմինչև փետրվար:

Խուրմա

Խուրմայի օգուտն օրգանիզմի համար անվիճելի է: Բացի այդ, այն նաև համեղ է: Սեզոնը սկսվում է հոկտեմբերից և ավարտվում նոյեմբերին:

Ավոկադո

Եթե տեսնում եք «խաաս» տեսակի  ավոկադո,  ապա այն կարող եք մշտապես գնել:

Լոլիկներ

Մայիսից մինչ հոկտեմբեր սովորական տեղական լոլիկներ են վաճառվում:

Վարունգներ

Այս բանջարեղենը վաճառվում է լոլիկի հետ նույն ժամանակահատվածում:




Լրահոս