
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություններում: Եւ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից եւ նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»:
Չի բացառվում, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը եւս լքի իր պաշտոնը եւ աշխատանքի անցնի քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնում: Մինչ այդ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանին հանձնարարվել է այդ ոլորտում տիրող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ խիստ եւ լուրջ աշխատանքներ տանել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: