Armenian text to speach

Հարստացած նախարարի խորհուրդը սնանկացած գյուղացիներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով. նախ՝ ոչ միայն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաեւ ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ` դառնալով ցրտահարությունների պատճառ. վնասվեցին խաղողի որթերը եւ ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը: Դրան գումարվեց նաեւ օրերս տեղացած կարկուտը, որն էլ մի շարք մարզերում լուրջ վնասներ է հասցրել ե՛ւ ցանքատարածություններին, ե՛ւ պտղատու այգիներին:

Ու հիմա առանց այն էլ վարկային բեռի տակ կքած գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում. նրանց սպասած եկամուտը հարցականի տակ է: Հատկանշական է, որ իշխանությունները կատարվածին բարեհաճել են անդրադառնալ կարկտահարությունից օրեր անց նոր միայն. գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը միայն երեկ է բարեհաճել այցելել կարկտահարված համայնքներ, այն էլ` ոչ թե ինքնակամ, այլ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո միայն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս