Պաշտպանը կպաշտպանի՞ նույնասեռականների իրավունքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խուսանավում է համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ տալուց: Բանն այն է, որ նախորդ ամիս Երեւանում հայտնվեցին համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակներ, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց քաղաքապետարանի որոշմամբ հեռացվեցին: «Ժողովուրդ»-ը երեկ Թաթոյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում քաղաքապետարանի քայլը: «Մեզ որեւէ հարցով որեւէ մեկը չի դիմել, եւ այդ առումով քաղաքապետի  գործողությունների վերաբերյալ գնահատական չեմ կարող տալ»: Թաթոյանը հստակ պատասխան չտվեց նաեւ հարցին` այդ ամենը լա՞վ էր, թե՞ վատ: «Այդպիսի գնահատական նույնպես չեմ կարող տալ, քանի որ մեզ մոտ որեւէ քննարկում, ընթացակարգ չի եղել»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս