Հունիսի 15-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ կանաչու մեջ հայտնաբերել են մեկ դեղին դեղահաբ: Խուզարկվել է նաև վերոնշյալ դատապարտյալի հիվանդասենյակը:
Սառնարանի միջից հայտաբերվել և առգրավվել է ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով, ինչպես նաև բինտի մեջ փաթաթված դարչնագույն կոշտ զանգված: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին