
«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասի ապագան իր ներկայիս ակումբում շարունակում է անհայտ մնալ: «AS»-ը հայտնում է, որ դարպասապահը կարող է շարունակել ելույթները պորտուգալական ակումբում և երկարաձգել պայմանագիրը, բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա համաձայնի աշխատավարձի իջեցման:
«Պորտուն» այս պահին ֆինանսական խնդիրներ ունի, և Կասիլիասը պետք է հրաժարվի տարեկան 1.5 մլն եվրոյից: Կասիլիասի ծառայություններով, հիշեցնենք, մեկ ակումբ չէ, որ հետաքրքրված է: