Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, օգտվելով անգլիական առաջնության դադարից, հայրենիքում է, որտեղ հանդիպելէ հեռուստահաղորդավար, ֆոտոմոդել Վիկտորյա Լոպիրյովային, գրում է isport.ua-ն:
«Հիանալի ժամանակ Հայաստանում»,-այդպես է մակագրել լուսանկարը Մխիթարյանը:
Հետաքրքիր է, որ նրա հետևորդների մի մասը կարծել է, թե գեղեցկուհին Մխիթարյանի ընկերուհին է: Ընդգծենք, որ Վիկտորյան որպես դեսպան ընդգրկված է ԱԱ-2018-ի անցկացման և կազմակերպման հետ կապված միջոցառումներում: