Արցախում զոհված զինծառայողը շուտով զորացրվելու էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում երեկ զոհված զինծառայող Արայիկ Մատինյանը շուտով զորացրվելու էր: Նա Լոռու մարզի Շնող գյուղից է, ունի իրենից մեծ քույր: Այս մասին մեզ հայտնեց Շնողի գյուղապետ Դավիթ Ղումաշյանը:

ArmLur.am-ը հատնել էր, որ երեկ հակառակորդի կրակոցի հետեւանքով  3 զինծառայող է զոհվել: Հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):




Լրահոս