
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը թաղապետարանը վերջնականապես ազատագրել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից, թաղապետարանի նոր աշխատակիցները հիմնականում Պիստի շրջապատից են:
Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Պիստի շնորհիվ ՀՀԿ-ն էրեբունիում կարողացավ Մհեր Սեդրակյանի պասիվության պայմաններում «պատվով դուրս գալ» ընտրություններից: Դավիթ Գրիգորյանի պաշտոնավարման մի թանի ամիսների ընթացքում նաև երեք մանկապարտեզի վարիչ է հրաժեշտ տվել պաշտոններին, որոնք հանձնվել են Պիստի ընկերների կանանց: Հիմա հերթում սպասում է էրեբունիում հայտնի «Տյոմի» կինը»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում