Արցախում զոհված զինծառայողներից մեկն օրեր առաջ էր արձակուրդ եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում երեկ զոհված երեք զինծառայողներից մեկը` Վարդան Սարգսյանը, Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից մեծ երկու քույր: Այս մասին մեզ հայտնեց Լուսագյուղի գյուղապետ Քաջիկ Զաքարյանը:

Գյուղապետի խոսքով` Վարդանի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում և զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ Վարդանն էլ պետք է զորացրվեր մի քանի ամսից: Քաջիկ Զաքարյանի խոսքով` Վարդանը զբաղվում էր երաժշտությամբ և դեպքից մի քանի օր առաջ էր արձակուրդ եկել:

 




Լրահոս