Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին օրեր առաջ շառաչուն ապտակ է հասցրել իշխանություններին. «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում դեսպան Սվիտալսկին անդրադարձել է ԱԺ ընտրություններին՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով ընտրախախտումների վերաբերյալ:
Սվիտալսկին կարեւորել է ԿԸՀ կազմավորման ձեւը՝ ընդգծելով, որ գործող հանձնաժողովն անարժանահավատ է: Այնուհետեւ նա խոսել է ԸՕ մասին՝ շեշտելով, որ օրենքը բարելավման կարիք ունի: Ինչ վերաբերում է բուն ընտրական պրոցեսին, Սվիտալսկին թեեւ հայտարարել է, որ ընտրատեղամասերում ընտրություններն արդար են եղել, բայց նաեւ շեշտել` «ուշադրություն պետք է դարձնել, թե ինչ է եղել դրսում»։
Եթե անկեղծ՝ ապա Սվիտալսկու խոսքերն իրենց մեջ որեւէ նորություն չէին պարունակում, բացառությամբ, թերեւս, ԿԸՀ «անարժանահավատ գործելու» գնահատականներից:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արման Գալոյան