ՖՈՏՈ. Կոշիկներ, որոնք վնասում են ոտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառը փորձարկումների համար հիանալի ժամանակահատված է: Պետք է հիշել, որ կոշիկը ոչ միայն պետք է ամբողջացնի ձեր կերպարը, այլև չվնասի ոտքերին:

Ներկայացնում ենք կոշիկի 8 տեսակ, որոնք վնասակար են ոտքերին:

Կեդեր

Դրական`

  • թեթև,
  • հարմար,
  • ունիվերսալ:

Բացասական`

  • բացակայում են բարձիկները:

Հարթ տակացուն ունակ չէ ամորտիզացնել կրունկի հարվախը գետնից, որն անհարմարություն է հաղորդում ոտնաթաթերին և ծնկներին:

Խորհուրդ: Պետք չէ այսպիսի կոշիկով մարզվել կամ քայլել մշտապես: Ամենալավ տարբերակն այն այլ կոշիկի հետ փոխեփոխ հագնելն է:

Մյուլի

Դրական`

  • Տեսողականորեն երկարացնում են ոտքերը,
  • Կոճերն ավելի փոքրացնում է:

Բացասական` 

  • անկայունություն:

Խորհուրդ` կրեք ոչ հաճախ: Այսպիսի կոշիկն ավելի հարմար է ծովափ գնալիս:

Հողաթափեր

Դրական ` 

  • Հեշտ է հանել ու հագնել

Բացասական`

  • Շատ հարթ տակացու,
  • Չեն պաշտպանում ոտքերը,
  • Կարող են մատների արանքում կոշտուկներ առաջացնել:

Խորհուրդ: Այսպիսի կոշիկը թողեք լողափի համար և առօրյայում նախապատվություն տվեք մի փոքր հաստ տակացուին:

Սուր քթով բարձրակրունկներ

Դրական`

  • գեղեցիկ են,
  • քայլվածքին թեթևություն են հաղորդում

Բացասական`

  • սուր քթով կոշիկներով շատ երկար քայլելը բերում է ոտքերի մատների նյութափոխանակության խանգարման:
  • հնարավոր են վնասվածքներ:

Խորհուրդ` 

Ուշադրություն դարձրեք, որպեսզի կոշիկը ոտքին հարմար լինի, իսկ կրունկն էլ շատ բարձր չլինի (ամենահարմար բարձրությունը 4-5 սմ-ն է):

Բալետկաներ

Դրական`

  • Ունիվերսալություն,
  • Հեշտ է հագնել և հանել:

Բացասական` 

  • լրիվ հարթ լինելը,
  • ոտնաթաթերը սկսում են ոչ ճիշտ ֆունկցիաներ կատարել, առաջանում են խնդիրներ ծնկների, մեջքի և կոնքերի հետ:

Հաստ տակացուներ

Դրական`

  • Բարձրացնում է հասակը, տեսողականորեն սլացիկ դարձնում,
  • Ավելի հարմարավետ ես քեզ զգում, քան կրունկների վրա:

Բացասական`

  • Ոտքերի անհամաչափություն

Ոտաբոբիկ

Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ ոտաբոբիկ քայլել: Ոտքը սովոր չէ հարթության վրա երկար քայլելու: Դա կարող է դոֆորմացիայի հանգեցնել:




Լրահոս