Երեկ «թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գուգարքի տարածաշրջանի Լերմոնտովո գյուղի բնակչներ՝47-ամյա Ալյոնա Սուկովիցինան, 15-ամյա Աննա Սուկովիցինան, իսկ րոպեներ անց նույն բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխվել նույն ախտորոշմամբ նույն գուղի բնակիչներ՝ 12-ամյա Ալեքսեյ Սուկովիցինը, 6-ամյա Մարիա Սուկովիցինան, 10-ամյա Լիա Սուկովիցինան և 1-ամյա Վերա Սուկովիցինան։
Դեպքի առթիվ ArmLur.am-ը զրուցել է Լերմոմնտովի գյուղապետ Էդիկ Չախալյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ թունավորված ընտանիքի անդամները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից, վտանգն արդեն անցել է:
«Գազի աշխատողները եկել, ստուգել են, ոչ մի արտահոսք չի եղել: Փաստորեն կարտոֆիլի մոլախոտի համար թունավոր դեղ են վերցրել, իրենք էլ ութ երեխա են, մեծ տղան ասաց, որ դեղը թափվել է, երեխաներն էլ, շնչելով այն, թունավորվել են»,-ասաց գյուղապետը: