Արցախի ՊԲ-ն խոստանում է դիմել թիրախային և անհամարժեք գործողությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրկին լարված է: Երեկ հակառակորդի գործողությունների արդյունքում, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, հայկական կողմն ունի 3 զոհ:

Այսօր առավոտյան հակառակորդը ևս դիմել է սադրանքի, որի հետևանքով սահմանին կրկին զինվոր է զոհվել: ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրության մեջ, անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքներին, նշում է. «Միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք», – նշված է հաղորագրության մեջ:




Լրահոս