Արցախում զոհված երեք զինվորների լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր` երեկ ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Զոհված զինծառայողներից Արայիկ Մատինյանը Լոռու մարզի Շնող գյուղից էր:

Ներկայացնում ենք նրանց լուսանկարները:

Վիգեն Պետրոսյան

Վարդան Սարգսյան: Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից մեծ երկու քույր: Գյուղապետի խոսքով` Վարդանի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում և զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ Վարդանն էլ պետք է զորացրվեր մի քանի ամսից:

Արայիկ Մատինյան: Արայիկ Մատինյանը Մատինյանը շուտով զորացրվելու էր: Նա Լոռու մարզի Շնող գյուղից է, ունի իրենից մեծ քույր:




Լրահոս