Այս իրադարձությունները մենք պետք է դիտարկենք երկու տեսանկյունից: Մարդասիրական տեսանկյունից սա ողբերգություն է եւ մեզ համար դա անդառնալի կորուստ է: Ամբողջ Արցախը եւ հայ ժողովորդը ողբում են այս անդառնալի կորուստների համար, իսկ եթե դիտարկենք ռազմաքաղաքական տեսանկյունից, ապա արտառոց բան տեղի չի ունեցել, նույն ահաբեկչական գործողություններ է իրականացնում թշնամին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Կորուստներ կան, ողբում ենք, բայց դա ոչ մի կերպ չի ահաբեկում մեզ, կա՛մ չի նշանակում՝ թույլ ենք, կա՛մ թուլացել ենք: Ահաբեկիչները երբևիցե չեն ապաշխարում, եւ նրանք միշտ ստանալու են համարժեք պատասխան»,-ասաց նա:
Հարցին՝ ինչ է նշանակում անհամարժեք պատասխան, որը նշված է այսօրվա ՊԲ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ մենք երբևիցե չենք նմանվելու նրանց, չենք կիրառելու ահաբեկչական գորողություններ, բայց ինչ պետք է անելու ենք»:
Լիդա Եղիազարյան