Պատասխան տվել ենք ու տալու ենք. Պաշտպանության փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրկին լարված է: Երեկ հակառակորդի գործողությունների արդյունքում, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, հայկական կողմն ունի 3 զոհ: Այսօր առավոտյան հակառակորդը ևս դիմել է սադրանքի, որի հետևանքով սահմանին կրկին զինվոր է զոհվել:

Armlur.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար, Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամո) հայտնեց, որ ամեն ինչ վերասկողության տակ է եւ իրենք այս պահին գտնվում է առաջնագծում. «Ամեն ինչ նորմալ է, մենք դիրքերում ենք, միշտ էլ կրակոցներ եղել են, իրավիճակը վերահսղության տակ է, պետք չէ վախենալ, մտահոգվել, պատասխան տվել ենք ու տալու ենք»:




Լրահոս