Վիրավոր երկու զինվորների վիճակը կայուն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկու զինծառայողներն էլ գտնվում են կայուն վիճակում: Նշենք, որ նրանցից մեկը ժամկետային զինծառայող 1997 թվականին ծնված Արմեն Վարդանյանն է, իսկ մյուսը` պայմանագրային զինծառայող 1984 թվականի ծնված Մյասնիկ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ երեկ երեկոյան սահմանին 3 զոհ ենք ունեցել: Եվս մեկ զոհի մասին հաղորդեցին այսօր առավոտյան:

Նշենք, որ վիրավոր զինվորներն արդեն Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են: Այս պահին բժիշկները զննում են նրանց: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:




Լրահոս