Երևան քաղաքի Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց – Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկի բենզալցալայանին հարակից մոտ 30 մետր ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ դեպի նշված խաչմերուկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների մուտքը դեպի նշված ճանապարհ իրականացվելու է Իսակովի պողոտայից՝ Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց – Գետափնյա փողոց խաչմերուկին հաջորդող առաջին իսկ աջ շրջադարձից:
ՖՈՏՈ. Վաղվանից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ