Պատանի ձյուդոիստները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը հունիսի 18-28-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում: Պատանի ձյուդոիստները պատրաստվում են հունիսի 30-ից հուլիսի 2-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի գլխավորությամբ Oլիմպավանում կմարզվի 13 ձյուդոիստ, սակայն աշխարհամասի առաջնությանը կմասնակցի նրանցից միայն ինը` Յուրի Իսրայելյանը, Երվանդ Ներսիսյանը (երկուսն էլ` 50 կգ քաշային կարգ), Սեւակ Սարգսյանը, Դավիթ Նիկողոսյանը (երկուսն էլ` 55 կգ), Տիգրան Յաղուբյանը (60 կգ), Ռոբերտ Թորոսյանը (66 կգ), Սամվել Գեւորգյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) եւ մեկ աղջիկ` Նունե Նազարյանը (48 կգ):

Լուսանկարը` Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի




Լրահոս