Դիվերսիաների հնարավորություն թշնամին չունի. Արցախում բնակիչների մեջ խուճապ չկա. Հայկ Խանումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրկին լարվել է: ԼՂՀ  պաշտոնական հաղորդագրության համաձայն` հայկական կողմն ունի արդեն 4 զոհ, երկու վիրավոր:

ArmLur.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հայտնեց, որ Արցախում բնակիչների մեջ խուճապ չկա. «Կա ցավ զոհերի համար»:

ԼՂՀ պատգամավորի դիտարկմամբ՝ պատերազմը չի դադարել. զինադադարի ընթացքում թշնամին մաշեցնող մեխանիզմ է կիրառում:

«Դիվերսիաների հնարավորություն թշնամին չունի, նրանց մնում է կիրառել միայն հրետանի, նռնականետ, որն էլ օգտագործում են»,- ասաց նա:




Լրահոս