Անակնկալ այց ՔԿՀ-ներ. Արթուր Օսիկյանն անցել է գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունից հետո փոփոխություններ են սպասվում նաեւ ՔԿՀ-ներում. Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես ՔԿՀ՝ կոռումպացված, վատ աշխատող պետերից: Ավելին հրապարակել էինք, որ Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք՝ ՔԿՀ ոլորտը կարգավորելու համար:

Արդյունքում, ՔԿՀ պետերի շրջանում սկսվել է որս, թե ով կմնա կամ ով կգնա, կամ ում որտեղ պետք է տեղափոխեն: Եվ ահա ըստ էության ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից խիստ աշխատանք պահանջելու գործընթացը տալիս  է հետեւանքները: Բանն այն է, որ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանն անակնկալ կերպով այցելում է ՔԿՀ-ները, ըստ էության, ստուգելու, թե ով որտեղ է թերանում եւ ինչ հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ՔԿՀ պետերի ազատումերին, հայտնել էր. «Եթե որեւէ մեկը թերանա, անկախ նրանից՝ նա քրեակատարողական հիմնարկում է, թե նախարարության աշխատակազմում, բնականաբար, կարող են քայլեր ձեռնարկվել, բայց կադրերից ազատվելու որեւէ ծրագիր չի եղել»:




Լրահոս