![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/viravor-zinvor.jpg)
ArmLur.am-ը «Մալայան» ակնաբուժական բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ արդեն մի քանի ժամ է, ինչ սկսել են երեկ վիրավորված զինծառայողի վիրահատությունը, եւ դեռ մի քանի ժամ էլ այն կշարունակվի:
Արցախից Երևան տեղափոխված զինծառայողը ստացել է մարմնի բեկորային վնասվածքներ, իսկ «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող զինծառայողը ստացել է աչքերի այրվածքներ:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից Երևանի Զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալ են տեղափոխել երկու վիրավոր զինծառայողների: Նրանցից մեկը ժամկետային զինծառայող 1997 թվականին ծնված Արմեն Վարդանյանն է, իսկ մյուսը` պայմանագրային զինծառայող 1984 թվականի ծնված Մյասնիկ Հովհաննիսյանը: