Աղջիկները փոփոխական են, իսկ ամռան գալուն պես է′լ ավելի են ձգտում փոփոխել իրենց արտաքինը: Իսկ ինչո՞ւ չկտրել մազերը: Կարճ սանրվածքները 2017 թվականի ամռան թրենդն են: Այո, այո, կարող եք վստահաբար հրաժարվել երկար վարսերից:
Դուք սխալվում եք, թե կարծում եք, որ էլեգանտ բոբը դուրս է եկել նորաձևությունից: Չէ՞ որ այս սանրվածքը սազում է գրեթե բոլորին` անկախ տարիքից կամ տարվա եղանակից: Երկարությունն էլ կարող եք որոշել` ելնելով ձեր նախապատվությունից:
Ավանդական բոբը չի պահանջում շատ խնամք, չէ՞ որ վարսահարդարումից հետո երկար ժամանակ պաշտպանում է իր տեսքը:
Ճակատ
Այս սանրվածքը դասական բոբի երկար տեսակն է: Սա համապատասխանում է բոլորին` ընդգծելով կանացիությունը:
Երկարությունն այս սանրվածքն ավելի պրակտիկ և ունիվերսալ է դարձնում:
Կարե
Նուրբ կարեն, ինչպես երբևէ, ակտուալ է: Սա 2017-ի հիթն է: Այսպիսի սանրվածքը նույնպես սազում է գրեթե բոլորին:
Այս սեզոնում հատկապես ճանաչում է ձեռք բերել անհավասարությունը, որը նոր ակցենտ է տալիս այս սանրվածքին:
Գարսոն
Չնայած վախեցնող կարճությանը` այս սանրվածքը կարող է շատ նուրբ ընդգծել տիրուհու բոլոր առավելությունները: Այսպիսի սանրվածքը կհամապատասխանի ոչ միայն երիտասարդ աղջիկներին, այլև հասուն կանանց:
Ամենակարևորն այն է, որ ամեն օր պետք չէ վարսերը հարդարել:
Պիկսի
Այս սանրվածքը 60-ականներից է, որն այժմ իսկական հիթ է դարձել: Այս սանրվածքի առանձահատկությունը տարբեր երկարությամբ մազերն են, բաց ականջներն ու պարանոցը:
Այսպիսի սանրվածքը համապատասխանում է բարակ վարսերին, քանի որ կարող եք հեշտությամբ փարթամություն հաղորդել դրանց:
Այս բոլոր սանրվածքներն կանացի են` չնայած կարճությանը: Վարսերը հեշտությամբ չորանում են, հեշտ հարդարվում: