Նոր «բանդա» է հայտնաբերվել. ինչով է զբաղվել հայուհիների խումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով հայտնի խանութներում բացահայտված դեպքերից` իրավապահ համակարգը կրակն է ընկել գողություն իրականացնող աղջիկների ձեռքը: ArmLur.am-ը պարզեց, որ այս տարվա ընթացքում մի խումբ հայ աղջիկներ են հայտնի խանութներից գողութուն կատարելու համար հայտնվել ամբաստանյալի աթոռին:

Իսկ ո՞ր խանութների զգեստներն են այդքան դուր գալիս հայ աղջիկներին, որոնք չդիմանալով գայթակղությանը` գնում են այդ քայլին: Ինչպես պարզեցինք, 2017 թվականի մարտի 18 -ին Ա. Դինարյանը գնացել է Դալմա Գարդեն Մոլ, որտեղի խանութներից մեկից հավանել է կանացի զինվորական հագուստ:

Ա.Դինարյանը գործի է անցել. վերցնելով հագուստը` մտել է հանդերձասրահ պոկել է զգեստի անվտանգության ձայնազդանշանային սարքը եւ զգեստը դրել է պայուսակի մեջ ,թե իբր բան չի եղել: Սակայն մոտենալով խանութի դռանը` անվտանգության աշխատակիցը կանգնեցրել է նրան` պահանջելով բացել պայուսակը, որի արդյունքում բացահայտվել է գողության դեպքը:

Սակայն այսքանով հայուհիների` մոդայից հետ չմնալու գայթակղության ծանր հետեւանքները չեն սահմանափակվում: Տեղեկացանք, որ Անի. Կ.-ն էլ գնացել է Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գտնվող Երեւան Մոլ առևտրի կենտրոն եւ այնտեղ գտնվող Ջենիֆեր խանութում հավանել է ժակետ:

Վերցրել է ժակետը, մտել է հանդերձասրահ, պոկել զգստի անվտանգության ձայնազդանշանային սարքը եւ զգեստը դրել պայուսակի մեջ: Նկատենք, որ Անիին հաջողվել է ժակետը հանգիստ դուրս հանել խանութից, իրավապաները հետագայում են բացահայտել դեպքը:

Նկատենք, որ աղջիկները նաեւ գողութան սիրելի զգեստը գողանալու նպատակով խումբ են ստեղծել: Օրինակ, Երեւան քաղաքի բնակիչներ երկու ընկերուհիներ` Սիրանուշն ու Լիլիթը գնացել են Դալմա Գարդեն Մոլ այնտեղի մի քանի խանութներից զգեստներ հափշտակել, սակայն առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները կարողացել են կանխել նրանց գործողությունները: Իսկ ահա երկու ընկերուհիներ Լամառան եւ Պատրիսիան գնացել են Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող Դալմա Գարդեն մոլլ առևտրի և զվարճանքների կենտրոնում գտնվող Բերշկա հագուստի խանութ ու այնտեղից վերցրել են 11 հազար դրամ արժողության կանացի ժակետ, այնուհետև տարել է հանդերձարան, որտեղ իր հետ նախապես վերցրած մկրատով հանել է ժակետի վրայի անվտանգության ազդանշանը, ժակետը դրել է իր պայուսակի մեջ, դուրս է եկել խանութից` գաղտնի հափշտակելով նշված ժակետը:

Նման հափշտակություն Պատրիսիան կատարել է նաեւ Երևան Մոլ առևտրի կենտրոնում գտնվող Փուլ ընդ բիար հագուստի խանութ եւ նշված խանութից վերցրել է 13 հազար դրամանոց արժողության ջինսե տաբատ, այնուհետև տարել է հանդերձարան, որտեղ իր հետ նախապես վերցրած մկրատով կոտրել է ջինսե տաբատի վրայի անվտանգության ազդանշանը, տաբատը դրել է պայուսակի մեջ, ցանկացել է դուրս գալ խանութից` փորձելով այն հափշտակել, սակայն խանութից դուրս գալիս բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:




Լրահոս