
Հունիսի 18-ին, ժամը 00:31-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիևյան կամրջի վրա մոտ մի քաղաքացի տարօրինակ վարք է ցուցաբերում (պարբերաբար մոտենում է ճաղավանդակներին եւ հեռանում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1979 թ. ծնված Գ. Ա.-ը փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից:
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Գ. Ա.-ը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: