ՖՈՏՈ. Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից յուրաքանչյուրը ծանոթ է անվտանգության տարրական կանոններին: Սակայն պատահում է այնպես, որ անսպասելի իրադրություններում հայտնվելով, մենք  խառնվում ենք իրար և միանգամից չենք հասկանում, թե ինչ է պետք անել:

AdMe.ru-ն որոշել է հիշեցնել մի քանի կանոններ,  որոնք կօգնեն հաղթահարել անկանխատեսելի իրավիճակները:

Ինչպես տարբերել թունավոր օձին

Օձերին պետք է շրջանցել, բայց օգտակար է իմանալ թունավոր օձին տարբերակելու նշանները: Օրինակ, թունավոր օձի մոտ գլխից պարանոցի անցումը պարզ նկատելի է:

Քայլելիս մի օգտվեք բջջային հեռախոսից

Անվտանգության հարցերով մասնագետները ընդգծում են,  որ միաժամանակ քայլելն ու հեռախոսից օգտվելը ձեր ուղեղը շատ է ծանրաբեռնում: Դուք այդ դեպքում շատ անուշադիր կլինեք շրջապատող երևույթների նկատմամբ և կարող եք նաև չնկատել մոտալուտ վտանգը:

Պետք է ավտոմեքենայի սրահի հայելին ճիշտ դիրքում լինի

Պետք է մշտապես տեսնեք ցանկացած մեքենա, որը գալիս է ձեր ետևից: Որպեսզի հայելու դիրքը ճիժտ ընտրեք, այդ ընթացքում նստած եղեք հենց վարորդի տեղում:

Ցուրտ եղանակին ճիշտ հագուստ ընտրեք

Հիշեք, որ խոնավ մաշկն ավելի շուտ է տալիս տաքություն, այդ պատճառով անհրաժեշտ է որքան հնարավոր է երկար մաշկը չոր պահել: Բրդե հագուստներն ավելի երկար են պահպանում տաքությունը:

Սննդի հատվածը կոկորդից դուրս բերեք Հեյմլիխի հնարքի միջոցով

Մասնագետները խորհուրդ են տալիս յուրաքանչյուրին հիշել այս հնարքը, որի օգնությամբ  կարող եք օգնել խեղդվող մարդուն կամ ինքներդ ձեզ: Ուղղակի պետք է հետևել այս կանոններին.

  • Բռունց քարեք և այն սեղմեք ձեզ՝  որովայնի հատվածում,
  • Մյուս ձեռքով բռունցքը դեպի վեր հրեք՝ ճնշելով կրծքավանդակը,
  • Կրկնեք այնքան, քանի դեռ  սննդի մնացորդը դուրս չգա;

Միշտ ձեզ հետ հակաալերգիկ դեղեր ունեցեք

Դուք երբեք չեք կարող իմանալ, թե որտեղ և երբ կարող է ձեր ալերգիան առաջանա: Այս դեղերը պետք կգան հատկապես, եթե դուք պատրաստվում եք երկարատև ուղևորության:

Գազի վառարանի վրա կրակի առաջացման դեպքում անջատեք այն և փակեք սպասքի բերանը

Փրկարարներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ պետք չէ վառվող յուղը հանգցնել ջրով: Ուղղակի պետք է որևէ բանով փակել սպասքը:

Մի հանեք դանակը կամ այլ սուր իրը վերքից

Դրա փոխարեն պետք է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝  միչ  շտապօգնության աշխատակիցների տեղ հասնելը:

Հատկապես ուշադիր եղեք թռիչքից երեք րոպե հետո և վայրէջքից տասը րոպե առաջ

Հետազոտողների տվյալներով, հատկապես այդ ժամանակահատվածում են լինում ավիավթարների 80 տոկոսը:

Հրդեհի ընթացքում եղեք  հատակին մոտ

Պետք է որքան հնարավոր է իջնեք դեպի հատակը:

Եթե հասարակական վայրում ձեզ վատ եք զգում, ապա օգնության համար մեկ մարդու դիմեք

Մեկ մարդուց օգնություն ստանալն ավելի հնարավոր է, քան մի խումբ մարդկանցից:

Միշտ ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ ունեցեք

Եթե ձեզ մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենաք,  ապաձեզ հեշտությամբ կարող են օգնել՝ իմանալով ձեր տվյալները:

 




Լրահոս