Ադրբեջանական և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններն իրականացվում են միջազգային նորմերի խախտմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պետք է նշեմ, որ, ըստ էության, սա այս տարի իրենց երկրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է, և երկուսի դեպքում էլ միջազգային հանրությունը Վիեննայի համաձայանագրի համաձայն իրազեկված չէ: Հերթական անգամ փաստում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ արհամարում է ցանկացած բնույթի միջազգային պարտավորություն»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հունիսի 12-16 Նախիջևանում ադրբեջանական և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ են իրականացվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունների նպատակն է զինված ուժերի միջև փորձի փոխանակմամբ զորքերի համակարգման զարգացումը: