
Յոթ մարդ, այդ թվում երկու երեխա է տուժել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով: Այս մասին այտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ոստիկանության ծառայությունից ռուսական լրատվամիջոցին տեղեկություններ են փոխանցել: «Միկրոավտոբուսը բախվել է բեռնված բեռնատարին: Նախնական տեղեկություններով, տուժել է միկրոավտոբուսի 7 ուղևոր, այդ թվում՝ 11-12 տարեկան երկու երեխան: Վիրավորներից մի մեծահասակ մարդ գտնվում է ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ միկրոավտոբուսում եղել է 17 մարդ»,-հայտնում է կայքը: