Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են հայտնել իրենց զոհերի մասին: Մասնավորապես ադրբեջանական բոլոր լրատվական կայքերը հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում են, որ հունիսի 16-ին իրենց կողմը մեկ զոհ է ունեցել՝ Շախվելեդով Սուլթան Նիյազ օգլու: Բնականաբար Ադրբեջանի ՊՆ-ն այն ներկայացնում է որպես հայկական կողմի սադրանքի հետևանք:
Չնայած Ադրբեջանի ՊՆ-ն միայն մեկ զոհի մասին է նշում, սակայն մի քանի լրատվամիջոցներ մեկ այլ զոհի մասին ևս հրապարակելեն: Զոհերի թվում նշվում է նաև Օրհան Հուսեյնովի անունը:
Հիշեցնենք, որ հայկական կողմն այս օրերին ունեցել է չորս զոհ և երկու վիրավոր: 16.06.2017թ.՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության տեղամասի ուղղությամբ արձակված արկերի պայթյուններից առաջացած բեկորներից մահացու բեկորային վիրավորումներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը: 17.06.2017թ.՝ ժամը 09:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Տիգրանի Գասպարյանը: