ՖՈՏՈ. «Քեզ բացակա չենք դնի». Նորք-Մարաշում տեղի ունեցավ 20-ամյա զինվորի հոգեհանգիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 18-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, սկսվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, մարտական դիրքը հերոսաբար պահած, սակայն ազերի ճիվաղի կրակոցից սպանված 20-ամյա առյուծ զինվորի` Նարեկ Տիգրանի Գասպարյանի հոգեհանգիստը, հայտնում է shamshyan.com-ը:

Հերոսի հոգեհանգստին ներկա էին հարազատները, ընկերները, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, զինակից ընկերներ, շարքային քաղաքացիներ: Նարեկը մի քանի օրից պետք է զորացրվեր, և ծնողներն ու ընկերներն անհամբերությամբ էին սպասում հերոսի վերադարձին:

Հոգեհանգստին ներկա գտնվողներն ասում էին. «Նարեկի նմանների համար է ասված` լավագույն տղերքը հեռանում են, ու ինչքան էլ հեռանան, միևնույն է, մենք նրանց բացակա չենք դնի»:

Լուսանկարները՝  shamshyan.com




Լրահոս