ՖՈՏՈ. Շնողում տեղի ունեցավ Արցախում զոհված 20-ամյա զինծառայողի հոգեհանգիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Շնող համայնքի եկեղեցում այսօր տեղի ունեցավ Արցախում զոհված զինծառայող Արայիկ Մատինյանի հոգեհանգիստը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, զոհված զինծառայողին հրաժեշտ տալու էին եկել համագյուղացիները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան պաշտոնյաներ:

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ 20-ամյա զինծառայողը սոցիալապես անապահով ընտանիքից էր, իրենից մեծ քույր ունի: Նա շուտով զորացրվելու էր:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Լուսանկարները՝  shamshyan.com

 




Լրահոս