Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին տեղի ունեցավ հունիսի 16-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող, 20-ամյա Վիգեն Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը:
Shamshyan.com-ը գրում է, որ հերոսի հոգեհանգստին ներկա հարազատները, ընկերները ասամ էին Վիգենը ազնիվ, հայրենասեր, ընկերասեր անձնավորություն էր եւ երբեք չի խուսափել ծառայությունից: Վիգենը շատ հավասարակշռված, խելացի ու բարձր առաջադիմությամբ աշակերտ էր:
«Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, ընկերներով ծառի տակ սուրճ եփելիս են եղել։ Հրամանատարը մեզ ասեց, որ Վիգենը սուրճ էր եփում եւ իրեն էլ է առաջարկել, բայց ինքը հրաժարվել է: Ու հենց դրանից մի քանի րոպե հետո է տեղի ունեցել դեպքը: Մեջքն ու գլուխն էր վնասվել: Վիգենը շատ կապված էր փոքր եղբոր հետ, առանց նրա չէր պատկերացնում իր կյանքը: Հուլիսի 20-ին պիտի տուն գար, բայց….շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա մինչեւ բանակ գնալը աշխատել է, օգնել ընտանիքին..»,-պատմեց հորեղբայրը:
Լուսանկարները՝ shamshyan.com
Մանրամասները՝ այստեղ